Ռուսաստանի հաջողությունները կախված կլինեն երկրում ժողովրդավարության, սահմանադրական իրավունքի և քաղաքացիների ազատության ամրապնդումից: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երդմնակալության արարողությանը:
«Մենք կհասնենք մեր նպատակներին, եթե լինենք միասնական, համակարգված ժողովուրդ, եթե թանկ գնահատենք մեր հայրենիքը, ամրապնդենք Ռուսաստանի ժողովրդավարությունը, սահմանադրական իրավունքները և ազատությունները, ընդլայնենք երկրի կառավարմանը քաղաքացիների մասնակցությունը, ազգային օրակարգի ձևավորումը, որպեսզի լավագույն կյանքի համար յուրաքանչյուրի ձգտումներն արտացոլվեն սեփական աշխատանքում՝ հանուն մեր երկրի ծաղկման»,- Պուտինի խոսքերն է մեջբերում RIA Novosti-ն:
Բացի այդ, նա հայտարարել է, որ առաջիկա մի քանի տարիները որոշիչ կլինեն Ռուսաստանի համար:









































