Նվազագույնը 22 մարդ է զոհվել ու ավելի քան 80-ը անհետ կորել են Աֆղանստանի հյուսիսում տեղի ունեցած ջրհեղեղից: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Ավելի շատ տարերային աղետից տուժել է Սարի Պուլ նահանգի ոչ մեծ գյուղը, որի բնակիչները հարսանիք էին տոնում:
Աղետի ենթարկված շրջանում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները:











































