Sunday Times թերթը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարզիկների և մարզուհիների ցուցակը: Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան աշխարհի ամենահարուստ մարզուհին է, իսկ ամենահարուստ մարզիկը ամերիկացի գոլֆիստ Թայգեր Վուդսն է, ում կարողությունը թերթը գնահատել է 870 մլն դոլար: 2010 թվականի ապահարզանի արդյունքում գոլֆիստի կարողությունը կրճատվեց, քանի որ վերջինս իր նախկին կնոջը` Էլին Նորդեգրենին, վճարեց 100 մլն դոլար:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Ֆորմուլա-1»-ի բազմակի չեմպիոն, գերմանացի ավտոարշավորդ Միխայել Շումախերը (825 մլն), իսկ առաջին եռյակը եզրափակում է իր մարզական կարիերան ավարտած հանրահայտ բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը (515 մլն): Ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը եզրափակում է լավագույն տասնյակը (260 մլն):
Մարիա Շարապովայի կարողությունը գնահատվել է 90 մլն դոլար. այդ ցուցանիշով թենիսիստուհին համարվում է աշխարհի ամենահարուստ մարզուհին: