Ադրբեջանը առաջիկայում Թուրքիա մատակարարած գազի դիմաց ստանալու է165 միլիոն դոլար: Դա Շահ-Դենիզ հանքավայրի շահագործման առաջին փուլից Թուրքիա առաքված գազի փոխհատուցման մի մասն է: Անկարան Բաքվին պետք է վճարի 300 միլիոն, որից 138 միլիոնն արդեն փոխանցված է: Պայմանագրի համաձայն` Թուրքիան հանքավայրի շահագործման առաջին փուլում ստանում է 6,6 միլիարդ խորանարդ մետր գազ: Նշենք, որ Թուրքիան Ադրբեջանից գազը գնում է 120 դոլարով` մեկ խորանարդ մետրի համար, սակայն ներքին սպառողինվաճառում է 300 դոլարով:









































