Արգենտինացի թենիսիստ Խուան-Մարտին Դել Պոտրոն դարձել է Էշտորիպի մրցաշարի չեմպիոն՝ 6:4, 6:2 հաշվով: Ֆրանսիացի Ռիշար Գասկեի նկատմամբ հաղթանակ գրանցելու համար նրան պահանջվել է 1 ժամ 27 րոպե:
Դել Պոտրոն կատարել է 6 էյս և 3 բրեյք: Նրա հակառակորդին ոչ մի անգամ չի հաջողվել հասնել բրեյքների:
Սա արգենտինացի թենիսիստի 12-րդ տիտղոսն է, իսկ Պորտուգալիայի մրցաշարի շրջանակներում` երկրորդ անընդմեջ նվաճումը:






































