Իրանական Mehr News.գործակալության փոխանցմամբ՝ Իրանում ձերբակալվել են մի շարք անձինք, որոնք մասնակցել են իրանցի ատոմագետ-գիտնակարանների սպանությանը: Այս մասին հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավար Հեյդար Մոսլեհին:
Վերջինիս խոսքերով՝ իրականացրած օպերատիվ գործողությունների արդյունքում ձերբակալվել են նաև մի շարք նարկոբարոններ:
Հիշեցնենք, որ 2010 թվականի հունվարի 12-ին սպանվել էր իրանցի ատոմագետ Մասուդ Ալի Մոհամադին: 2010 թվականի նոյեմբերի 29-ին մահափորձ էր իրականացվել իրանցի երկու գիտնականների՝ Մեջիդ Շահրիյարիի և Ֆիրիդուն Աբբասիի նկատմամբ: Մահափորձի հետևանքով գիտնականներից առաջինը զոհվել էր, իսկ երկրորդը՝ վիրավորվել:
2011 թվականի հուլիսի 23-ին սպանվել էր Դարայուշ Ռեզաինեջադը, իսկ 2012 թվականի հունվարի 11-ին՝ Մուսթաֆա Ահմադի Ռուշանը:










































