Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Ես հեղափոխական գործունեության կողմնակից եմ

Հայ ազգային կոնգրեսը իր առաջ նպատակ է դրել հասնել արտահերթ ընտրությունների և արտահերթ ընտրությունների միջոցով ձևավորել ապագա իշխանությունը: Ավելին, դրա համար մենք արդեն շատ ժամանակ էլ չունենք, հետևաբար այս տարին լինելու է շատ ակտիվ իրական գործունեության տարի: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:


– Պարոն Սարգսյան, քաղաքական դաշտի ներկա դերակատարների դասավորվածությունը որքանո՞վ եք նորմալ համարում: Եվ, եթե նորմալ չեք համարում, ո՞րն է Հայաստանի պայմաններում, Ձեր պատկերացմամբ, նախընտրելի մոդելը:


– Գիտեք, քաղաքական դաշտի իրական գնահատական տվողը ժողովրդավարության պայմաններում արդար ընտրություններն են, որոնց արդյունքում քաղաքական ուժերը հաղթում ու պարտվում են և դրանցով ցույց են տալիս իրենց կշիռը: Այն երկրներում, որտեղ ընտրություններն ի սկզբանե միտված են կեղծվելու, որտեղ հասարակությունը չի հավատում, որ իր քվեն կհասնի իրական հասցեատիրոջը, ավելին` որտեղ հասարակության կարծիքն ու մոտեցումը արհամարհվում է սեփական իշխանությունը պահելու մոլուցքով, այդ երկրներում քաղաքական դաշտում գործող քաղաքական ուժերի կշռի մասին խոսելը վերացական է դառնում: Այնուամենայնիվ, այսօր իշխանության ներսում էլ են դժգոհում, և իրենց էլ է փոփոխություն պետք: Ավելին, իմ խորին համոզմամբ, կուսակցություններում ներքևից վերև հասկանում են, որ այսպես շարունակել այլևս հնարավոր չէ և իրական փոփոխությունների է պետք գնալ, հակառակ դեպքում երկիրը կպայթի:


– Ստեղծված իրավիճակում ընդդիմության բացը ո՞րն է:


– Ընդհանրապես ընդդիմությունը դրսևորվելու ավելի քիչ հնարավորություններ է ունենում, քան իշխանությունը: Դա ցանկացած երկրում է այդպես: Բայց նաև կայացած երկրներում երկու ուժերը ունենում են հավասար պայմաններ: Հայաստանում հավասար պայմանների մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող: Ինչ վերաբերում է այսօրվա Հայաստանում ձևավորված ընդդիմությանը` ես համարում եմ, որ Հայ ազգային կոնգրեսը նախկին ԽՍՀՄ տարածաշրջանի ամենակազմակերպված, ամենաիրատես, ամենախորը վերլուծություններով, հաշվարկված քայլերով գործող ընդդիմությունն է:


– 2009թ. մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց. «Համաժողովրդական շարժման կամ Հայ ազգային կոնգրեսի բառապաշարում իսպառ բացակայել և այսուհետև ևս բացակայելու են գրոհ, ապստամբություն, հեղափոխություն հասկացությունները: Եթե այս հասկացություններն են կազմում քաղաքական ուժերի վճռականության մասին պատկերացման հիմքը, ապա մենք կտրականապես մերժում ենք այդպիսի վճռականությունը»: Կոնգրեսն, ըստ էության, հրաժարվեց կտրուկ փոփոխություններից` նախապատվություն տալով էվոլյուցիոն զարգացումներին և ընտրությունների ճանապարհով փոփոխությունների հասնելուն: Գագիկ Բեգլարյանի և կադրային մյուս փոփոխությունները որքանո՞վ կարող են վկայել, որ իշխանությունը գնում է ներքին բարեփոխման:


– Ես այդ փոփոխությունների մեջ որևէ իմաստ չեմ տեսնում և հակված չեմ այդ փոփոխությունները մեկնաբանել: Առավել ևս, երբ համոզված եմ, որ այդ փոփոխությունների մեջ հասարակությունն էլ որևէ իմաստ չի տեսնում: Այս երկիրը ղեկավարում է մեկ մարդ` դա Սերժ Սարգսյանն է, և իր ցանկությամբ, իր հրահանգով փորձում է փոփոխություններ կատարել այս կամ այն մարդուն բավարարելու, այս կամ այն իմիտացիան անելու համար: Սա քաղաքականությունից շատ հեռու գործընթաց է, և որևէ մեկնաբանություն կամ բացատրություն անիմաստ է այստեղ տալ:


– Դուք նախորդ պատասխանի մեջ շեշտեցիք բավարարելու հանգամանքը: Սերժ Սարգսյանը այդ քայլերով ո՞ւմ է բավարարում:


– Ո՞ւմ պետք է բավարարեր: Պետք է բավարարեր կոալիցիայի կազմում գտնվող կոալիցիոն ուժերի ցանկությունները, որպեսզի նրանք հույս կապեն իր հետ, տեսնեն այդ ռեժիմի անընդհատությունը, հավերժությունը: Այդ առումով նրա ղեկավարի ունակությունները և իրավիճակին ամբողջությամբ տիրապետելու հնարավորությունը: Ինչ վերաբերում է Աստծու տված ներելու հնարավորությանը` դրա փայլուն օրինակը, իմ կարծիքով, Նոր Կտակարանում Պողոս առաքյալի գործունեությունն է, որը ամենապայծառ կերպարներից է և Հիսուս Քրիստոսի գաղափարախոսության, Հիսուս Քրիստոսի գործունեության ամենաակտիվ տարածողներից: Պողոսը, ինչպես գիտեք, նախկինում հալածում էր քրիստոնյաներին և բռնություն էր գործադրում նրանց նկատմամբ: Մինչև որ նրան տեսիլք եկավ, ու նա կուրացավ: Տեսիլքից հետո նա խոստովանեց իր մեղքերը: Մեղքերը խոստովանելուց հետո մկրտություն ստացավ ու դարձավ Հիսուս Քրիստոսի գաղափարախոսության ամենակտիվ տարածողը և Ավետարանի ամենապայծառ կերպարներից մեկը: Պողոս Առաքյալի օրինակով Աստվածաշունչն ասում է, որ ցանկացած մարդ ունի ապաշխարելու հնարավորություն, իրապես զգալու իր գործած մեղքերը, ապաշխարելու դրա համար և գնալով ճիշտ ճանապարհով` քարոզելու այդ ամենը: Այս իշխանությունների մեջ ես չեմ տեսնում սեփական գործած սխալի համար իրական ապաշխարություն: Սերժ Սարգսյանը չգնաց դրան: Ես միայն ուրախ կլինեի, եթե գնար դրան: Դրան գնալու լավագույն օրինակը քաղբանտարկյալներին ազատ արձակելն էր և ժողովրդավարության մյուս կարևոր բաղադրիչները, որոնց մասին բարձրաձայնում է ընդդիմությունը, նախկինում գործած սխալներից հետ կանգնելը, Ռոբերտ Քոչարյանի նախընտրած ուղուց նոր ուղի տեղափոխվելը: Այս ամենն իսպառ բացակայում է, հետևաբար ապաշխարության որևէ ձև ես չեմ տեսնում: Մեկին մյուսով փոխելը ապաշխարություն չէ, առավել ևս, երբ փոխարինողներն էլ  նույն կուսակցություններից են, նույն մարդիկ են, ովքեր կեղծել են, քվե են գողացել, ովքեր աչք են փակել մարտի 1-ի սպանությունների վրա և չեն ապաշխարել դրա համար, ովքեր այս երկրի ռեալ, ծանր իրավիճակի պատասխանատուներն են: Ապաշխարելու հնարավորությունը նրանք ունեն, ավելին՝ այդ հնարավորությունից երբեք որևէ մեկը զրկված չէ, բայց իրենք այդ հնարավորությունից չեն օգտվում: Ինչևէ, անկեղծորեն ափսոսում եմ:


– Այս ամենը հաշվի առնելով հանդերձ` կարելի՞ է ասել, որ հեղափոխությունը` որպես իշխանափոխության ճանապարհներից մեկը, լրիվ մերժելի է ընդդիմության համար:


– Քաղաքական դաշտում բոլորն էլ գիտեն, որ ես հեղափոխական գործունեության կողմնակից եմ: Սակայն իմ պատկերացրած հեղափոխությունը դա «Ավրորա» հածանավի հեղափոխությունը չէ: Դա դեմոկրատական հեղափոխություն է` հասարակական լայն զանգվածների մասնակցությամբ և սեփական իշխանությունը ձևավորելու պարտադրանքով, ինչը մենք այսօր տեսնում ենք աշխարհի տարբեր երկրներում: Այս շաբաթ արդեն Եգիպտոսում սկսվեց Մուբարաքի դեմ շարժում: Այս գործընթացները կարելի է ե՛ւ հեղափոխություն անվանել, ե՛ւ դեմոկրատական շարժում համարել: Չնայած քաղաքական-տակտիկական առումով կարելի է և այդ ամենը հեղափոխություն չհամարել, որովհետև ասում են` քաղաքական գործիչը պետք է ասի մի բան, անի ուրիշ բան, մտածի բացարձակ մեկ այլ բան: Այս առումով, կարծում եմ, այն մոտեցումները, ինչը որ դրել է Հայ ազգային կոնգրեսի ղեկավարը` Լևոն Տեր-Պետրոսյանը, եղել են ճշգրիտ, եղել են հաշվարկված, եղել են արտաքին աշխարհի համար տվյալ պահի ու նույնիսկ այսօրվա պահի համար ընկալելի ու ընդունելի: Ընդդիմությունը միանշանակ կօգտվի նման պահից` հասարակությանը փողոց հանելու և իշխանափոխություն անելու, որովհետև Կոնգրեսը իր առաջ նպատակ է դրել հասնելու արտահերթ ընտրությունների և արտահերթ ընտրությունների միջոցով ձևավորելու ապագա իշխանությունը: Ավելին, դրա համար մենք արդեն շատ ժամանակ էլ չունենք, հետևաբար այս տարին լինելու է շատ ակտիվ իրական գործունեության տարի:


– Հանրապետականները, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը ընտրություններից 1.5 տարի առաջ արդեն սկսել են պայքարել 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերի համար: Դուք` որպես կուսակցության նախագահ և Կոնգրեսի անդամ, նախապատրաստական աշխատանքներ իրականացնո՞ւմ եք:


– Իմ կարծիքով, կոալիցիայի կազմում այդ մրցակցությունը իմիտացիոն է: Ակնհայտ է, որ առաջինը «Հանրապետականն» է ու ում ինչքան կուզի` կտա, մնացածը առևտուր են անում: Այնտեղ եղած մարդիկ չեն հավատում արդար ընտրություններին, այնտեղ եղած որևէ մեկը չի պայքարելու արդար ընտրությունների համար. սուս-փուս գնալու է ստանա այն, ինչ որ իրեն տալու են: Պարզապես այսօր որոշակի կշիռ է ցանկանում ցույց տալ` ավելի մեծ պատառ ձեռք գցելու համար: Ընդդիմության խնդիրն այլ է: Ընդդիմությունը հասարակության քվեն ստանալու համար պետք է մեծ աշխատանք անի: Իհարկե, ընդդիմությունը ունի հասարակության քվեն և հասարակության լայն զանգվածները իրենց քվեն Հայաստանում գրեթե բոլոր ընտրությունների ժամանակ տվել են ընդդիմությանը ու էլի կտան: Բայց ընդդիմությունը պետք է կարողանա հասարակությանը ապացուցել, որ այդ քվեները ինքը կարող է պահել, որ այդ քվեները վերցնելուց և իշխանություն ձևավորելուց հետո ինքը ճիշտ գործընթացներ է տանելու, ու այդ ճիշտ գործընթացների արդյունքում Հայաստանում ապրող հայ մարդը իր երկրում ապրելու հույս ու հավատ է ունենալու, ոչ թե լքելու է այս երկիրը անհուսությունից: Այս առումով ընդդիմությունը շատ մեծ գործ ունի անելու:


– Այսինքն` առաջիկա ընտրություններում ընդդիմությունը պայքարելու է հասարակության ձայների համար, իսկ իշխանությունը` Սերժ Սարգսյանի:


– Այո՛, դա այդպես է, և ես չեմ բացառում, որ նաև իշխանական կուսակցությունները այդ որոշակի պայքարի իմիտացիան անում են աչքի տակ ունենալով հնարավոր արտահերթ խորհրդարանական կամ նախագահական ընտրությունները, որովհետև Հայաստանի նման երկրում որևէ լուրջ քաղաքական գործիչ, վերլուծություններ անելով, չի կարող դա բացառել: Մենք ունենք ազգային խնդիրներ, որոնք տարբեր ժամանակներ տարբեր ուղղությամբ են շարժվում, և այդ տարբեր ուղղությամբ տեղի ունեցած շարժումներից էլ միջազգային կարծիք է ձևավորվում այս երկրի իշխանությանը օժանդակելու, այս երկրի իշխանությանը տարբեր կառույցներով մեղադրանքներ ներկայացնելու առումով: Հետևաբար, բացի այն, որ յուրաքանչյուրը կոալիցիայի անդամ է, նաև ցանկանում է ինքն իր գլուխը քորելու հնարավորություն ունենալ, որ այս իշխանությունը կորցնելուց հետո իրենք ասեն` մենք իրենց հետ ինչ կապ ունեինք, մենք առանձին ուժ էինք, մենք մեր համար պայքարել ու շարունակելու ենք պայքարել:


– Մեզ հետ զրույցներից մեկում հիշեցրիք, որ երբ հայերը երկինք էին նայում, կապույտ աչքեր ունեին, իսկ երբ սկսեցին գետնին նայել, մեր աչքերի գույնը մգացավ: Այսօր մեր ընտրած ուղին մեզ ո՞ւր է տանում` սկսած քաղաքացուց, վերջացրած պաշտոնյայով:


– Միշտ լավատես եմ եղել, չնայած չեմ սիրում անուղղելի բառը: Ես համոզված եմ, որ իմ երկիրն ու ժողովուրդը ապագա ունեն: Իսկ այն, ինչ այսօր տեղի է ունենում իմ ժողովրդի, երկրի հետ` Աստծու կամքով է, և դա մեր ժողովրդին ճիշտ ուղու վրա կանգնեցնելու, սխալներից հետ կանգնելու, դաստիարակելու համար է: Ապաշխարելու խնդիր ունի ոչ միայն Սերժ Սարգսյանը, ունեմ նաև ես, ունի նաև իմ ժողովուրդը: Կարծում եմ, որ այս ամենը տանում է նրան, որ մենք ապաշխարենք և այդ ամենից հետո մեր իրական տեղը, մեր իրական դերը ստանանք այս տարածաշրջանում: Հավատում եմ: Մեզ հասանելիք արդարությունը ստանալու ենք ու այս երկրի հետ հույս ենք կապելու: Այս երկրում մենք մեր իրավունքները, մեր արդարությունը կարողանալու ենք մեր կերտած պետության մեջ պետական մարմիններով պահել ու պաշտպանել: Դրա համար Եվրադատարաններ չենք դիմելու, երկիրը չենք լքելու, մեր հանապազօրյա հացն էլ այստեղ ենք աշխատելու, ու մեր երեխաները ասելու են` մեր հայրերն են այս ամենը արել, մենք էլ անելիք ունենք, բայց, բարեբախտաբար, մերը քիչ է, փոխարենը` մենք պետք է վայելենք:


 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում