Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին երկրի պետության ղեկավարի ընտրություններում ընդունել է իր պարտությունը, հաղորդում է РИА Новости-ն:
«Ֆրանսուա Օլանդը ընտրվել է Ֆրանսիայի նախագահ, պետք է հարգել այդ ընտրությունը»,- հայտարարել է Սարկոզին` Փարիզում հանդես գալով իր կողմնակիցների առջև:
Նա նշել է, որ արդեն խոսել է ընտրություններում հաղթանակ տարած սոցիալիստ թեկնածու Ֆրանսուա Օլանդի հետ:









































