Սերբիայում կիրակի օրը տեղի ունեցած համընդհանուր քվերակությունն ավատվել է տեղական ժամանակով ժամը 20:00-ին, հաղորդում է РИА Новости-ն:
«Ազատ ընտրություններ և ժողովրդավարություն» կենտրոնի դիտորդները նշում են, որ ընտրություններն անցել են առանց լուրջ խախտումների:
Հանրապետական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ ժամը 18:00-ին քվեարկությանը մասնակցել է ընտրողների 48,24%-ը:
Երկրում ընդհանուր առմամբ եղել է 8.39 հազար ընտրատեղամաս, որոնցում գրանցված է եղել 6.77 միլիոն ընտրող:
Կիրակի օրը Սերբիայում տեղի են ունեցել նախագահական, խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:







































