Շենգավիթ վարչական շրջանում գտնվող թիվ 110 դպրոցում տեղակայված 11/27 և 11/28 ընտրատեղամասերում ոստիկանին ծեծի ենթարկած անհայտ անձի ինքնությունը պարզվել է և վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին:
Հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին կետի հատկանիշներով, այն է` իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավորի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը: