Գիտնականները հայտնում են, որ դինոզավրերը կարող են մասամբ մեղավոր լինել կլիմայական փոփոխության համար:
Daily Mail-ը գրում է, որ Շոտլանդիայի St Andrews համալսարանի պրոֆեսոր Գրաեմ Ռաքսթոնն ասում է, որ հսկայական կենդանիները 150 տարի շարունակ արտադրել են գլոբալ տաքացում առաջացնող ամենահավանական գազը` մեթանը:
Հատկապես «մեղավոր են¦ համարվում բուսակեր դինոզավրերը, քանի որ նրանք սնվել են մեծ քանակությամբ բույսերով:
Գիտնականները հաշվարկել են, որ կենդանիները կարող էին տարեկան արտադրել ընդհանուր առմամբ 520 միլիոն տոննա մեթան, որը բավական կլիներ մոլորակը տաքացնելու համար: