Նեպալում ոստիկանությունը և փրկարարները շարունակում են մոտ 50 մարդու որոնումները, ովքեր անհայտ կորել են ուժեղ ջրհեղեղի պատճառով, որը տեղի էր ունեցել շաբաթ օրը Աննապուրն լեռնային շրջանում:
BBC-ի հաղորդմամբ ջրհեղեղը երկրի երեսից ոչնչացրել է տասնյակ գյուղեր, որի արդյունքում հարյուրավոր նեպալցիներ անօթևան են մնացել: Կորածների թվում են երեք ուկրաինացի զբոսաշրջիկներ:
Փրկարարները վախենում են, որ կորածներին գտնելու հավանակությունը զրո է:









































