Պայթյունի արդյունքում զոհվել է Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի զինծառայողը: Ինչպես հաղորդում է BBC-ն, դեպքը տեղի է ունեցել երկրի արևելքում:
ՆԱՏՕ-ում զինծառայողի մահվան փաստը հաստատել են: Միջադեպի մանրամասները և մահացածի ազգությունը դեռ չեն հրապարակվում:
Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին աֆղանական բանակի հագուստով անհայտ անձը կրակ էր բացել Աֆղանստանի կոալիցիոն ուժերի զինծառայողների ուղղությամբ:
Նշենք, որ վերջին ամսվա ընթացքում աֆղանական թալիբների հարձակումների արդյունքում զոհվել է կոալիցիայի 6 զինվոր: 2012 թվականի զոհերի ընդհանուր թիվը հասել է 138-ի:










































