Սոցիալիստական կուսակցության թեկնածու Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայում տեղի ունեցող նախագահական ընտրությունների երկրորդ փուլում առաջ է անցնում, հաղորդում են շվեյցարական ԶԼՄ-ները՝ հղում անելով հասարակական կարծիքի ուսումնասիրման ինստիտուտներին:
Tribune de Geneve հրատարակության տվյալներով՝ Օլլանդը ստանում է ձայների 52.5-53 % -ը, իսկ նրա մրցակիցը` գործող նախագահ Նիկոլա Սարկոզին`47-47.5 %-ը:
Ֆրանսիայում ընտրական տեղամասերը բացվել են առավոտայն ժամը 9-ին`տեղական ժամանակով: ՆԳՆ տվյալներով, որը զբաղվում է Ֆրանսիայում ընտրությունների կազմակերպմամբ և անցկացմամբ, Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում մասնակցությունը ժամը 10:00-ի դրությամբ կազմել է 30.66%, որը 1.5%-ով բարձր է՝ ապրիլի 22-ին տեղի ունեցած առաջին փուլի հետ համեմատած:
Քվեարկության առաջին պաշտոնական արդյունքները կհրապարակվեն 20:00-ին: 20.00-ից սկսած՝ հետազոտական ինստիտուտները խոստանում են առավել ճգրիտ թվային տեղեկություններ հաղորդել:
Համաձայն ֆրանսիական օրենսդրության՝ քվեարակության արդյունքների մասին ցանկցած տեղեկություն արգելված է հրապարակել մինչև վերջին ընտրատեղամասերի փակվելը, այսինքն՝ մինչև 20.00-ն:






































