Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` ընտանիքի անդամների հետ, առավոտյան ժամը 11-ին մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի Գ. Ստարովոյտովայի անվան համար 177 դպրոցում տեղակայված ընտրական կենտրոնի 1/17 ընտրատեղամասում մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին: Այս մասին «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից:
«Ինչպես Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, ես նույնպես այսօր կատարեցի իմ ընտրությունը։ Քվեարկել եմ հանուն մեր երկրի կայունության ու կայուն զարգացման։ Համոզված եմ, ՀՀ քաղաքացիները նույնպես մասնակցում են ընտրություններին կայունության և կայուն զարգացման համար»:
Ի պատասխան հարցին, թե ինչ կմաղթի քաղաքապետը ընտրությունների մասնակիցներին, Տարոն Մարգարյանը նշել է. «Բոլորին կոչ եմ անում հետևողական լինել և արդար ընտրություններ անցկացնել»:









































