Սերբիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ տեղական ժամանակով ժամը 07:00-ին սկսված ընտրությունները տեղի են ունենում առանց խախտումների:
Աշխատում է 8.39 հազար ընտրատեղամաս, ինչպես որ նախատեսված էր: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտարարել էին, որ որոշ ընտրատեղամասեր ուշ են բացվել:
Քվեարկել են նախագահի աթոռի բոլոր հիմնական թեկնածուները` Բորիս Տադիչը (Դեմոկրատական կուսակցություն), Թոմիսլավ Նիկոլիչը (Սերբիայի Առաջադիմական կուսակցություն) և Իվիցա Դաչիչը (Սերբիայի Սոցիալիստական կուսակցություն): Նրանք բոլորը Բելգրադի տարբեր ընտրատեղամասեր են ժամանել ընտանիքիների անդամների հետ:
Հիշեցնենք` այսօր Սերբիայում տեղի են ունենում նախագահական, խորհրդարանական, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ընտրատեղամասրեը բաց են լինելու մինչ ժամը 20:00-ը:









































