ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, իր առաջին նախընտրական ցույցի ժամանակ հանդես գալով Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքում, անդրադարձել է Աֆղանստանի հետ պատերազմին:
«Աֆղանստանում 10 տարի տևող պատերազմից հետո, որը մեզնից հազարավոր մարդկանց կյանք է խլել և մեկ տրիլիոն դոլար, մենք պետք է շինարարություն սկսենք մեր տանը: Ես մտադիր եմ այն գումարի կեսը, որը մենք այլևս չենք ծախսում պատերազմի վրա, ծախսել բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար, իսկ մյուս կեսը` ճանապարհների, կամուրջների, անլար կապերի վերանորոգման համար: Ներկայիս ընտրությունների բնույթը Ամերիկայի վերականգնում է»,- ասել է Օբաման:
Բարաք Օբաման նաև քննադատել է հանրապետականների թեկնածու Միթ Ռոմնիին Աֆղանստանի և Իրաքի վերաբերյալ դիրքորոշման, ինչպեսև տնտեսության ոլորտում Ռոմնիի առաջարկության համար:
Նախագահը զգուշացրել է, որ Ռոմնիի քաղաքականությունը ԱՄՆ-ին կհասցնի այնտեղ, որտեղ եղել է ֆինանսատնտեսական ճգնաժամի նախօրեին: