Վանաձորում կաշառքները երեկ են բաժանվել: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վանաձորի «Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Վահան Մխիթարյանը:
Նա նշեց, որ այսօր Վանաձորի թիվ 30 ընտրատարածքի ընտրատեղամասերում աղաղակող ընտրախախտում չի արձանագրել: «Ինչ պետք էր՝ երեկ են արել: Ընտրակաշառքներ են բաժանվել Դաշնակցության թեկնածուի կողմից»,- մանրամասնեց Վ. Մխիթարյանը:










































