Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ Գյումրիում «Կենտրոն» հեռուստաընկերության նկարահանող խումբը Գյումրիի թիվ 6 դպրոցում տեղակայված թիվ 34/25 ընտրատեղամասում նկարահանումներ է իրականացնելիս Գյումրիի քաղաքապետի տղան՝ Սպարտակ Ղուկասյանը, օպերատորի ձեռքից վերցրել է հեռուստախցիկը, այնուհետև առևանգել նաև օպերատոր Վարազդատ Պապիկյանին:
Շիրակի մարզի նորանշանակ ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը հերքեց տեղեկատվությունը՝ նշելով, որ նման բան չկա, տվյալ անձնավորությունը թողել է իր տեսախցիկը և գնացել է. «Առևանգում չկա, նման բան չկա ընդհանրապես»,- նշեց Կարեն Բաբակեխյանը:
Իր հերթին, Facebook սոցցանցում Գյումրիի Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը տարածել է հայտարարություն, ըստ որի՝Գյումրի 34/23 Պետական Բժշկական քոլեջի շենք. Ճշտված տվյալներով «Շենացնենք գյուղը» ՀԿ դիտորդական առաքելության տեսախցիկն է եղել, որը տարած են եղել, իսկ 9:52-ին վերադարձրել են տեսախցիկը, հիմա նկարահանում են, տեսախցիկն աշխատում է:







































