Sunday, 07 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Շանտաժի կամ Ադրբեջանի հույսին

Էխո Մոսկվի ռադիոկայանին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ թեև Հայաստանում ու Ղարաբաղում չկա մեկը, որ կուզի տարածք վերադարձնել Ադրբեջանին, այդուհանդերձ հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը պահանջում է գնալ փոխզիջումների: Այդ հայտարարությունը բավական ուշագրավ է և բացահայտում է Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում հայկական կողմի պաշտոնական դիրքորոշման ամբողջ անհեթեթությունն ու խոցելիությունը: Հարց է առաջանում, եթե Հայաստանում ու Ղարաբաղում բոլորը դեմ են տարածք հանձնելուն (իհարկե դա էլ իր հերթին չափազանցված պնդում է, քանի որ Սերժ Սարգսյանի պես մտածողները այդուհանդերձ շատ են), այդ ինչպես և ինչ մեխանիզմներով է Սերժ Սարգսյանը համոզելու այդ բոլորին, որ հանձնել այդուհանդերձ պետք է: Ըստ ամենայնի միայն շանտաժով, պատերազմի շանտաժով` «հանձնենք, թե չէ կհայտնվենք ասենք սերբերի օրին»: Թերևս այդ տրամաբանությամբ է առաջնորդվելու պաշտոնական Երևանը: Այսինքն` Հայաստանի իշխանությունը Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում հույսը դնում է գերտերություններին այո ասելու, իսկ հետո էլ նրանց օգնությամբ իր իսկ ժողովրդին շանտաժելու միջոցով ինչ-որ լուծում պարտադրելու վրա: Համաձայնեք, որ սա իսկապես անհեթեթ և խոցելի, մի ամբողջ պետության համար խոցելի կեցվածք է: Կամ էլ, Հայաստանի իշխանությունը վստահ է, որ Ադրբեջանը երբեք չի համաձայնի Ղարաբաղի կարգավիճակի հարցի առաջնայնությանը, չի ընդունի ինքնորոշման սկզբունքի առկայությունը, ինչն էլ Հայաստանին կազատի տարածք վերադարձնելու անհրաժեշտությունից: Այդ կեցվածքը նույնպես անհեթեթ ու խոցելի է, քանի որ այն կառուցվում է ընդամենը Ադրբեջանի մերժողականության վրա: Այսինքն, Հայաստանը չի մտածում, թե ինքն ինչ է անելու, այլ մտածում է, որ Ադրբեջանն իքս քայլը չի անի: Այդ դիրքորոշումը պետության անվտանգության տեսանկյունից պակաս խոցելի չէ, քան սեփական քաղաքացիներին շանտաժով ինչ որ բան պարտադրելու հույսը: Այլ կերպ ասած, Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի իշխանությունը որևէ առումով չի վերահսկում ոչինչ, այն պարզ պատճառով, որ Հայաստանի իշխանություն, որպես այդպիսին, բանակցության ընթացքում չկա: Լինելը նշանակում է ունենալ հստակ դիրքորոշում, որի պարագայում հույսը սրա-նրա վրա չէ: Այդպիսի դիրքորոշում Հայաստանն ակնհայտորեն չունի, այլ ունի ընդամենը հույս, որ մյուսների դիրքորոշումներում չի լինի էական փոփոխություն և ամն ինչ կմնա այնպես, ինչպես կա, ինչի հերթական վկայությունը Սերժ Սարգսյանի հերթական հայտարարություններն են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում