Ըստ iDitord կայքի՝ Ավան համայնքում ՀՀԿ-ականները մարդկանց ստիպողաբար տանում են ընտրատեղամասեր և համոզում են իրենց ձայնը տալ ՀՀԿ-ին:
Այդ պատրվակով երթուղուց հանվել են 20 համարի երթուղային տաքսիները: Թաղային հեղինակությունները մարդկանց ստելով համոզում են, որ ընտրախցիկներում տեսախցիկներ են տեղադրված:
Կայքի մեկ այլ հաղորդման համաձայն՝ 7/04 ընտրատեղամասում (Երևան, Մալաթիա-Սեբաստիա) հրաժարվում են վստահված անձի աթոռը տեղադրել ընտրածրարները բաժանողի և ստորագրողի աթոռների միջև:










































