ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կօգտագործի իր երկօրյա այցը Հնդկաստան, որպեսզի այդ երկրին կոչ անի նվազեցնել նավթի ներկրումները Իրանից:
Ինչպես հաղորդում է The Washington Post-ը, Քլինթոնի հետ Բանգլադեշում ճանապարհորդող բարձրաստիճան պաշտոնյան մինչ կիրակի իրենց ժամանումը Հնդկաստան ասել է, որ այդ խնդիրը կլինի պետքարտուղարի օրակարգի հիմնական հարցերից մեկը, որը նա կքննարկի Հնդկաստանի առաջնորդների հետ:
Պաշտոնյան, ով նախընտրել է չհայտնել իր անունը, ասել է, թե ԱՄՆ կարծիքով՝ Հնդկաստանի կողմից ներկրումները նվազեցնելու միտում նկատվում է, սակայն Քլինթոնը նպատակ ունի համոզվելու, որ Հնդկաստանում շարունակվելու է այդ առաջընթացը: