Գուանտանամոյում ԱՄՆ BMC բազայում ռազմական հանձնաժողովը սկսել է քննել 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների հավանական կազմակերպիչների գործը: Խալիդ Շեյխ Մուհամմեդը, Ալի Աբդուլ Ազիզ Ալին, Ռամզի բեն Աշ-Շիբհը, Վալիդ բեն Աթաշը, Մուստաֆա Ահմեդն այսօր կանգնել են դատավորների առաջ:
Դատապարտյալները մեղադրվել են ահաբեկչության, ինքնաթիռների հափշտակման, քաղաքացիական անձանց վրա հարձակվելու նպատակով դավադրություն կազմակերպելու, զանգվածային սպանությունների, մասնավոր և դաշնային գույքի ոչնչացման մեջ: Ռազմական դատախազները մտադիր են նրանց բոլորին դատապարտել մահապատժի:
Փաստաբանների մեծ մասը գտնում է, որ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչների դատավարությունը երկար է ձգվելու: Աբդուլ Ազիզ Ալիի շահերը պաշտպանող փաստաբան Ջեյմս Քոնելը հայտարարել է, որ սա միայն դատական գործընթացի սկիզբ է, որը տևելու է տարիներ:
Ռամզի բեն Աշ-Շիբահի քաղաքացիական փաստաբանը վստահ է, որ մեղադրյալներից ոչ մեկը չի ընդունի իր մեղքը: Ընդ որում, նրանցից ոմանք հայտարարել են, որ հպարտ են տեղի ունեցած հարձակումներով:
Ավելի վաղ Օբամայի վարչակարգը մտադիր էր ահաբեկչությունների կազմակերպիչներին հանձնել ոչ թե ռազմական դատարանին, այլ` քաղաքացիական: Սակայն Սպիտակ տան նախագծերին խանգարում է ԱՄՆ Կոնգրեսի սկզբունքային դիրքորոշումը:
Արդյունքում դատական գործընթացը տեղի է ունենում փակ դռների հետևում: Ինչպես նախորդ դատական լսումների ժամանակ, դահլիճ կարողացել են մտնել միայն ահաբեկչությունների զոհերի մի քանի հարազատներ:











































