Facebook սոցիալական ցանցը ձեռք է բերել գեոլոկացիոն Glancee բջջային հավելվածը, որը թույլ է տալիս իրական ժամանակում տեսնել մոտակայքում գտնվող մարդկանց, որոնց հետ օգտատերն ունի նույն հետաքրքրություններն ու ընդհանուր ծանոթներ: Գործարքի արժեքը չի հաղորդվում: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Glancee-ը հիմնադրվել է 2010 թվականին` Անդրեա Բակկարիի, Ալբերտո Տրետտիի և Գաբրիել Գրայսի կողմից: Նրանք բոլորն աշխատանքի կանցնեն Facebook–ում: Օրական Glancee-ից օգտվում է 3000 մարդ: Շուրջ մեկ ամիս առաջ էլ սոցիալական ցանցը 1 միլիարդ դոլարով գնեց Instagram ֆոտոծառայությունը: Մայիսի 18-ին Facebook-ը դուրս կգա բորսային շուկա: Վերլուծաբանների կարծիքով` նոր ծառայություններով համալրվելով՝ Facebook-ը փորձում է գրավել ավելի շատ ներդրողների:










































