Վրաստանը պետք է դառնա այնպիսի երկիր, որ ՆԱՏՕ–ն ու Եվրամիությունը խնդրեն, որ Վրաստանը միանա իրենց: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Online»-ը, այս մասին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է Բաթումիում ուսանողների հետ հանդիպման ժամանակ:
Սաակաշվիլիի խոսքերով` ՆԱՏՕ-ն խնդրում է Ֆինլանդիային, իսկ Եվրամիությունը` Նորվեգիային, որ սրանք միանան իրենց:
«Մենք պետք է հասնենք այնպիսի վիճակի, որ մեզ խնդրեն, որ համալրենք իրենց շարքերը»,- հայտարարել է Սաակաշվիլին: Ինչպես նկատել է նախագահը, Վրաստանը պետք է լինի ոչ թե շարքային, այլ անկրկնելի ու շատ հաջողակ երկիր:
«Մենք կլինենք շատ հաջողակ կամ մեր գոյությունը միշտ կասկածի տակ կդրվի՝ թե՛ որպես պետություն, թե՛ որպես ազգ»,- ասել է նա:










































