Չինաստանում, ԱՄՆ-ում և Գերմանիայում սպորտային ավտոմեքենաների պահանջարկը գերմանական Porsche-ին թույլ է տվել 2012թ. առաջին կեսին գրեթե 20%-ով մեծացնել համաշխարհային վաճառքի ծավալը:
Porsche-ի ամենավաճառվող մոդելը Cayenne-ն է դարձել, որովհետև նշված ժամանակահատվածում աշխարհում վաճառվել է այս մակնիշի 14.867 մեքենա: Չինաստանն առաջին անգամ ԱՄՆ-ին գերազանցել է Porsche ավտոմեքենաների պահանջարկի ծավալով: Առաջին կիսամյակի ընթացքում Չինաստանում վաճառվել է այս մակնիշի 7.099 ավտոմեքենա: ԱՄՆ-ում այս ընթացքում վաճառվել է Porsche-ի 6.671, իսկ Գերմանիայում` 3.873 ավտոմեքենա:






































