ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնի ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Երևան քաղաքում այլևս շարժական գազալցակայաններ չկան. «Այժմ դրանք տեղակայված են բնակավայրերից հեռու, որոնք վերահսկվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից»:
Նիկոլայ Գրիգորյանը նաև ասաց, որ մարզային քաղաքներում էլ, եթե կան նման գազալցակայաններ, ապա տեղակայված են բնակավայրերից հեռու: Այն հարցին, թե որտեղ են փուչիկները օդ բարձրացող գազերով լցվում, պրն. Գրիգորյանը պատասխանեց, որ նման ինֆորմացիայի չի տիրապետում:









































