Սիրիայի հյուսիսում Հալեպ քաղաքի ծայրամասում ավտոբուս է պայթել, որի հետևանքով ամենաքիչը երեք մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է «Մարդու իրավունքների պաշտպանության Սիրիական կենտրոնը» (OSDH):
Պայթյունը տեղի է ունեցել Հալեպի ամենաաղքատ արվարձաններից մեկում: Գործակալության տվյալներով` զոհերի թիվը կարող է աճել:
Այսօր՝ ավելի վաղ պայթյուն էր գրանցվել նաև Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում: Զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ չկան: Պայթյունը ոչնչացրել է մի քանի ավտոմեքենաներ:








































