Հայաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ, ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի եվրոպական հարցերով օգնական Էրիկ Ռուբինը ներկայացրել է ԱՄՆ-ի սպասելիքները «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանը։
Ռուբինի խոսքերով, ԱՄՆ-ն մեծ սպասելիքներ ունի խորհրդարանական ընտրություններից և այս գործընթացում Հայատանին օգնում է կառավարական ու իրավապահ մարմիններին, ինչպես նաև՝ աշխատանքներ տանում ոչ կառավարական կազմակերպությունների ու մամուլի ծառայությունների հետ, որպեսզի չլինեն կողմնակալ հրապարակումներ։
Հարցին, թե Հայաստանի ընտրություններում քաղաքական կուսակցություններից որին են նախընտրություն տալիս`Էրիկ Ռուբինը պատասխանում է, որ ԱՄՆ-ը կողմեր չի ընդունում, այլ աջակցում է գործընթացին։
«ԱՄՆ-ը հավատում է Հայաստանի անկախության օրվանից ի վեր այս ընտրությունները ամենալավը լինելու մասին Հայաստանի նախագահի հավաստիացումները և պետք է ի վերջո տեսնի, թե արդյոք այդ հավաստիացումներն ունեին հիմքեր, թե ոչ»,-նշել է Ռուբինը:










































