Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանական ընդդիմությունը հայտարարել է Քութայիսի խորհրդարանական նոր շենքում կայանալիք առաջին նիստի բոյկոտի մասին: Այդ նիստը պետք է տեղի ունենա մայիսի 26-ին, երբ Վրաստանում նշում են Պետական անկախության վերականգնման օրը:
Ընդդիմադիր քրիստոնյա-դեմոկրատների փոխխոսնակ Լևան Վեպխվաձեն հայտարարել է, որ Քութայիսում պլանավորված է ոչ թե խորհրդարանական նիստ, այլ՝ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի PR ակցիան:
«Միասնություն հանուն արդարության» ընդդիմադիր խմբակցության նախագահ Դմիտրի Լորդկիպանիձեն նաև հայտարարել է, որ իր պատգամավորները չեն գնալու Քութայիս: Խորհրդարանը Քութայիսի նոր շենքում ամբողջովին գործելու է հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո, մինչդեռ Սաակաշվիլին ցանկացել է մայիսի 26-ին պատգամավորներին հավաքել այնտեղ:










































