Կառլո Անչելոտիի օգնական Ջորջո Չյասկինին հայտնել է, որ «Նապոլի»-ի ռմբարկու Լավեսին այն ֆուտբոլիստներից է, ովքեր հետաքրքրություն են ներկայացնում փարիզյան ակումբի համար:
«ՊՍԺ-ի ղեկավարները տարբեր ֆուտբոլիստների են փնտրում: Անչելոտիին հարկավոր է ոչ միայն հարձակվող, այլ նաև տարբեր օղակներում լավ խաղալու ունակություն ունեցող մարզիկ: Լավեսին ՊՍԺ-ին հետաքրքրողներից մեկն է: Թիմի ղեկավարները ներկայացուցիչներ են ուղարկել նրա խաղն ուսումնասիրելու նպատակով:
Այդ ֆուտբոլիստը մի քանի այլ ակումբների ուշադրության կենտրոնում է, սակայն չգիտեմ՝ կլքի՞ արդյոք Լավեսին «Նապոլի»-ն: Վստահ եմ, որ նա կարող է օգնել ցանկացած թիմի` բարձունքների հասնելու գործում»,- ասել է Չյասկինին:
Չճշտված տեղեկությունների համաձայն` ՊՍԺ-ն Լավեսիի պայմանագրով նախատեսված 32 մլն եվրո հրաժարագինը վճարելու պատրաստակամություն է հայտնել:








































