Առնվազն 8 մարդ է սպանվել Պակիստանի հյուսիս-արևմուտքում այն բանից հետո, երբ, ենթադրաբար, ամերիկյան անօդաչու ինքնաթիռը հարված է հասցրել նրանց ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։
Պակիստանյան հատուկ ծառայությունների աղբյուրների հաղորդմամբ՝ բոլոր զոհվածներն էլ իսլամիստ գրոհայիններ են։ Հարվածը հասցվել է Միրանշահ քաղաքի մոտ գտնվող բազային. Միրանշահը գտնվում է Աֆղանստանի հետ սահմանակից գոտում։










































