Մեքսիկական Նուևո Լարեդո քաղաքում, որը գտնվում է ԱՄՆ-ի հետ սահմանին մոտ, մայիսի 4-ին հայտնաբերվել է 23 մարդու դիակ, որոնք, նախնական տեղեկություններով, զոհվել են թմրանյութերի վաճառքով զբաղվող խմբավորումների միջև բախումների ժամանակ։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։
9 մարդ՝ 4 կին և 5 տղամարդ, Լարեդոյից Մոնտերեյ տանող կամրջի մոտ հայտնաբերվել են կախված վիճակում։ Նրանց մոտ հայտնաբերվել է մի ուղերձ, որոնցում նշվում է, որ իրենք եղել են «Գոլֆո» նարկոկարտելի անդամներ և սպանվել են «Զետաս» մրցակից խմբավորման կողմից։ Մի քանի ժամ անց նույն քաղաքում հայտնաբերվել է 14 գլխատված մարմին։









































