ՄԱԿ-ի հետազոտությունները ցույց են տվել, որ բնիկ ամերիկացիների իրավունքները պարբերաբար ոտնահարվում են։ Բնիկ ժողովուրդների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ջեյմս Անայան Վաշինգտոնում լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ում հանդիպել է ողջ տարածքում բնակվող շատ ցեղերի առաջնորդների հետ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Նրա խոսքերով՝ առաջնորդները տեղեկացրել են, որ խորը մեկուսացման մեջ են և վրդովված, քանի որ իրենց ցեղակիցների իրավունքները խախտվում են շատ ոլորտներում՝ կրթության, առողջապահության, ծառայությունների մատուցման և այլն։
Ջեյմս Անայան կոչ է արել ներգրավել բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներին իրենց խնդիրների, այդ թվում նաև՝ հողերի պատկանելիության հարցերի լուծման գործում։