Սիրիայի ոստիկանությունը ցրել է չարտոնված ցույցերը, որոնք տեղի են ունեցել այսօր Դամասկոսում և նրա շրջակայքում: Ինչպես հաղորդում է Любнан аль-Эн տեղեկատվական գործակալությունը, ընդդիմության կողմնակիցները փողոցներում հայտնվել են ուրբաթօրյա աղոթքից հետո: Մի շարք վայրերում հասարակական կարգի պահապանները կրակ են բացել, որպեսզի մարտական տրամադրված ամբոխին ստիպեն ցրվել: Ընդդիմադիր ուժերը տեղեկացրել են, որ կա մի զոհ և մի քանի տուժած: Ցուցարարները պահանջել են Բաշար Ասադի հրաժարականը: Ոստիկանությունը ձերբակալություններ է իրականացրել:
Մեծությամբ երկրորդ քաղաք Հալեպում ևս, այսպես կոչված «ազգային համակարգողների հանձնաժողովի» տվյալներով՝ անվտանգության ուժերը զենք են կիրառել, որպեսզի ցրեն փողոցային հավաքները: Հալեպում ևս ցուցարարների մեջ կան զոհեր և վիրավորներ:
Ընդդիմության ելույթներ տեղի են ունեցել նաև Համա քաղաքի Ֆիրդուս և Անդալուսի թաղամասերում, որտեղ գտնվում են ՄԱԿ-ի դիտորդները: Մեկ օրվա մեջ զոհերի թիվը հասել է 12-ի։ Այս մասին հաղորդում են իրավապահ կազմակերպության ակտիվիստները:










































