Friday, 17 05 2024
17:50
Մոլդովայում ԵՄ-ին անդամակցության շուրջ հանրաքվեն կանցկացվի հոկտեմբերի 20-ին
17:40
ԱՄՆ զինվորականները սկսել են ժամանակավոր նավամատույցով օգնություն մատակարարել Գազայի հատված
17:30
ԱՄն Ներկայացուցիչների պալատն օրինագիծ է ընդունել Իսրայելին զենքի անխափան մատակարարման մասին
17:27
Աստղիկ Մանրիկյան. Հայէկոնոմբանկը միջազգային կառույցների հետ իրագործել է մոտ 120 հաջողված ծրագիր՝ ներգրավելով մոտ 640 մլն $-ին համարժեք միջոցներ
Թուրքիայի և Վրաստանի միջև ստորագրվել է էներգետիկայի ոլորտում համագործակցության փոխըմբռնման հուշագիր
17:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի նկատմամբ՝ ԿԺԴՀ-ից զենք մատակարարելու համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիայի փոխնախագահն ընդունել է Կանադայի արտաքին գործերի նախարարին
Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Այսպես խոսեց Էրդողանը
16:24
«Ֆիցոն կյանքի ու մահվան միջև է». Օրբան
Հայաստանից ոչ մի սանտիմետր չի զիջվում, հետևաբար սահմանադրականության խնդիր չի ծագում
Կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
Շարժումը գնում է ճահճացման․ առաջնորդ հռչակելուց հետո ավելի է թուլանալու
15:50
Սի Ծինփինը հայտարարել է աշխարհում անվտանգության նոր կառույց ստեղծելու անհրաժեշտության մասին
Կայացել է Սևան համայնքի ավագանու հերթական նիստը
Ծրագիր ու օրակարգ կա., առաջիկա հանրահավաքին կներկայացվի ամեն ինչ. Գալստանյանը ԵՊՀ բակում է
15:25
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Թունավորումների թիվն ավելացել է
Սևան քաղաքում մեկնարկել են որոշ փողոցների և մայթերի հիմնանորոգման աշխատանքները
Քաղաքականապես անկախ գործընթացների միջոցով իրավունքները պաշտպանելու այս աշխատանքը կարևոր է. ԱՄՆ դեսպանատուն
ՀՀ-ն վերահաստատում է իր հանձնառությունը Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու հարցում. Միրզոյանը՝ ԵԽ նախարարական նստաշրջանում
ՀՀ ԿԳՄՍ նախարարը մեկնել է Թուրքմենստան
Ի՞նչ է անում Ալիեւի օգնականը ԱՄՆ-ում. Գրիգորյանը կհետեւի՞ նրան
14:50
Կաննի կինոփառատոնի կարմիր գորգը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ավտոներկրողների բիզնեսում մենք կոպիտ միջամտություն ենք արել, ժամանակի ընթացքում պետք է փոխել. Թունյան
Գարնանային տրամադրությու՞նը, թե ընդդիմության բացակայությունն ա ակտիվացրել. Վարդանյանը՝ ՔՊ-ականներին
«Կորպորատիվ կառավարման կանոնագիրք» նոր հասկացություն ենք ներդնում, կլինի կամավոր սկզբունքով. Պապոյան
Գավառ համայնքը ձեռք է բերել նոր մինի բեռնիչ բազմաֆունկցիոնալ ավտոմեքենա

Մինչև 2018թ. ՀՀԿ-ի քաղաքական ճակատագրի փոփոխություն չեմ կանխատեսում

«Առաջին լրատվական»-ի Real politik հաղորդաշարի հյուրն է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

– Մայիսի 6-ին մենք բոլորս կկատարենք մեր ընտրությունը: Գրեթե բոլոր ուժերը խոսում են Հայաստանում առկա խնդիրների մասին և այդ խնդիրները լուծելու բաղադրատոմսեր են առաջակում ընտրողներին: Հաշվի առնելով, որ հենց ՀՀԿ-ն է, մեծ հաշվով, պատասխանատու երկրում ստեղծված իրավիճակի համար ինչո՞ւ պետք է Հայաստանի քաղաքացին ՀՀԿ-ին ձայն տա և հավատա ՀՀԿ-ի առաջարկած լուծումներին:

– Փաստեմ, որ ընտրարշավն աննախադեպ էր այն իմաստով, որ քաղաքական մշակույթի բազմաթիվ նոր դրական դրսևորումների ականատեսը եղանք: Երկրորդ դիտարժան պահն այն է, որ լրատվական դաշտը բաց էր բացարձակապես բոլոր քաղաքական ուժերի համար, աննախադեպ ծածկույթ էր և լուսաբանում էր քաղաքական ուժերի ընտրարշավի ծրագրերը, և սա արվեց ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ, այլ նաև հեռուստաեթերի: Ընտրարշավն աննախադեպ էր նաև իր հանդարտությամբ: Այն առումով, որ շատերը կանխատեսում էին ընտրարշավի մեկնարկից առաջ ցնցումային բուռն սյուժեներով քաղաքական զարգացումներ: Մենք և մեր քաղաքական այլ օպոնենտներ ուրախ ենք, որ կարողացանք քաղաքական մշակույթի նոր տարր դրսևորել նաև այս իմաստով. հանդուրժողականության, երկխոսության, համագործակցության և բաժանարար գծեր խորհրդարանական ընտրությունների պատճառով հասարակության մոտ չեն առաջացել, և վստահ եմ չեն առաջանալու նաև հետընտրական ժամանակահատվածում: Իսկ ինչու պետք է ընտրել ՀՀԿ-ին: Փաստերը շատ են: Թվարկեմ. առաջին` ՀՀԿ-ն ազգային պահպանողական կուսակցություն է: Ընտրազանգվածի համար, որը կարևորում է պահպանողականությունը, ազգայնականությունը, որը կարևորում է լեզուն, մշակույթը, պատմությունը, կրոնը, որն իր կենցաղով, մտածելակերպով ազգային է՝ ՀՀԿ-ն ամենահարմար ընտրությունն է: Առաջին փաստարկը գաղափարական է: Երկրորդ փաստարկը ռեալ պոլիտիկ է: ՀՀԿ-ն իր բոլոր խնդիրներով հանդերձ, որոնք առկա են, այնուհանդերձ այն կուսակցությունն է, որն ապացուցել է, որ կարող է կրել պետության համար պատասխանատվություն, հզորացնել պետական ինստիտուտները, կարող է ամրացնել հայոց պետականությունը, և շատ հստակ է` արդյոք մեր հասարակությունը կարո՞ղ է իրեն թույլ տալ քաղաքական էլիտան փոխելու շռայլություն, որովհետև այդ էլիտան այդուհանդերձ պետք է մեծանա, հասունանա, փորձ ձեռք բերի, կոփվի և արդյոք հիմա այդ ժամանակահատվածում հասարակությունը կարո՞ղ է իրեն թույլ տալ փորձարկումներ անել:

Հաջորդ փաստարկը անվտանգային փաստարկն է: ՀՀԿ-ի ուժեղագույն կողմերից է բանակը, ազգային անվտանգությունը, Լեռնային Ղարաբաղի հարցում հայոց շահերի հետապնդման քաղաքականությունը, տարածաշրջանում մեր անվտանգության և անկախության երաշխիքների ստեղծման քաղաքականությունը: Ինչքան էլ մենք դժգոհենք սոցիալական, տնտեսական այլ զարգացումներից, այնուհանդերձ հստակ հասկանում ենք, երբ որ պահը գալիս է, եթե չլինի անվտանգությունը, ապա վտանգված կլինի անկախությունը և վտանգված կլինի յուրաքանչյուր քաղաքացու կյանքի իրավունքը հայոց բարձրավանդակի այս հատվածում: Փաստարկները կարելի է շարունակել: Իմ ընդդիմախոս ընկերներից մեկը ասում է. «Ես կընտրեի ՀՀԿ-ին, եթե չլինեի այլ քաղաքական ուժի համակիր, որովհետև ՀՀԿ-ն մեր քաղաքական վերնախավում չարյաց փոքրագույնն է: Եթե ընդունեն փիլիսոփայական այն թեզը, որ քաղաքականությունը «չարիք է»: Իմ ընկերը այդ նախադասությունը միշտ ասում է, բայց չի կարող մեզ ընտրել, որովհետև ազգականները այլ կուսակցությունից են: Վերջին հինգ տարիների ընթացքում ՀՀԿ շուրջ ձևավորված իշխանական համակարգը իր խնդիրներով հանդերձ ապացուցել է իր կենսունակությունը: Ընտրությունների արդյունքների հետ կապված հիմա շատ են սիրում կանխատեսումներ անել, կարծիք հայտնել: Կարծում եմ` ընտրարշավը ցույց տվեց, որ գոնե իշխանական ճամբարում կոալիցիոն ուժերը ընտրական արդյունքների նկատմամբ դրսևորում են կոալիցիոն վերջին հայտարարություններից մեկում ամրագրված այն դրույթը, որ իրարից ձայն չեն տանելու և պահպանելու են համամասնությունները քաղաքական նոր դասավորումների մեջ: Այսինքն` ընտրարշավն էլ ցույց տվեց, որ թե՛ կոալիցիոն այդ հայտարարությունը, թե՛ մնացյալ բոլոր հայտարարությունները ուժի մեջ են: Ոչ ոք հայտարարությունից չհրաժարվեց, և քանի որ այդ հայտարարությունները զորեղ են, որովհետև ոչ միայն խոսքով են ամրագրված, այլ նաև ստորագրություններով, ապա ակնհայտ է, որ գլոբալ առումով մենք կարողացանք տանել այնպիսի քաղաքական գործընթաց, որը ըստ ամենայնի կիրակի օրը կամփոփվի բավական կանխատեսելի ուրվագծվող արդյունքներով: Կոալիցիայի ներսում այսօրվա իշխանական ճամբարի կուսակցությունների միջև խորհրդարանում բաշխվող մանդատների մոտավորապես 8/4/1 հարաբերակցությունը կլինի:

– Հուշագիրը ստորագրելուց հետո, որով կոալիցիոն ուժերը համամասնությունը պահպանելու պարտավորություն են  վերցնում իրենց վրա, ինքնին դեմ էր այն ժողովրդավարական զարգացումներին, որոնք սովորաբար պետք է հետապնդի ցանկացած իշխանություն: Ըստ էության, այն մեղադրանքները, որ այդ կապակցությամբ հնչեցնում էր ընդդիմությունը, հենց դրան էր ուղղված: Այն իմաստով, որ փաստորեն կոալիցիոն ուժերը, կոալիցիայի մաս կազմող քաղաքական ուժերը արդեն իսկ կանխորոշում էին, գնում էին ընտրություններին իրենց համար սահմանված աթոռները Ազգային ժողովում արդեն իսկ որոշված ու հաստատված:

– Նախևառաջ դա պարտավորություն չէ, դա ցանկություն է, որ ամրագրվել է համապատասխան փաստաթղթով: Երկրորդ` այդ ցանկությունը բխում էր և բխում է այսօր իրական քաղաքական իրավիճակից, իրատեսական կանխատեսում դեռ այն ժամանակ էր արված, երրորդ` այդ հուշագիրը չեր ամրագրում կոնկրետ թվեր: Այդ հուշագիրը ամրագրում էր համամասնություններ իշխանական ճամբարում: Դա չի նշանակում, որ ընդդիմությունը այլևս տեղ չունի աշխատելու: Ընդդիմությունը կարող է և պետք է պայքարի մինչև վերջին օրը, ինչպես պետք է պայքարի յուրաքանչյուր քաղաքական ուժ՝ փորձել ավելացնելու կամ հաստատելու իր ներկայությունը խորհրդարանում: Ընտրարշավի ընթացքը սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ ըստ ամենայնի կոալիցիոն հուշագրով ամրագրված ներկոալիցիոն համամասնությունների պահպանման ցանկությունը ամրագրված է այդ հայտարարության մեջ, և շատ իրատեսական է, որ կյանքի կկոչվի կիրակի օրը:

– Չե՞ք կարծում, որ ԲՀԿ-ի այս վերջին հռետորաբանությունը, հատկապես ամենաարմատական ընդդիմությունից ավելի ընդդիմադիր ելույթները և քննադատությունները իշխանությունների հասցեին նրան մղում են ուղղակի ընդդիմադիր դաշտ, և այդ համամասնությունն ուղղակի կարող է խախտվել, և ԲՀԿ-ն կձգտի այս անգամ գործել ընդդիմադիր դաշտում և կոալիցիային մաս չկազմի:

– Ես ինձ մի պահ պատկերացնեմ իմ հարազատ կուսակցությունից դուրս և փորձեմ քաղաքագիտական վերլուծություն ներկայացնել և ոչ թե քաղաքական կարծիք: Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է տնօրինում իր ներկան և ապագան և մեր բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում ներկայիս կոալիցիոն գործընկերները, բնականաբար, ազատ են հետընտրական իրենց տեղը այս կամ այն կերպ ամրագրելու համար: Մեզ համար ակնհայտ է, որ եթե անգամ պետք է նոր կոալիցիոն  կառավարություն ձևավորվի, ապա այն պետք է ձևավորվի, բացի այլ սկզբունքներից, շատ լուրջ, կարևոր քաղաքական սկզբունքի հիման վրա` ով է մեր միասնական թեկնածուն գալիք նախագահական ընտրություններին:

– Դուք կարծում եք, որ ԲՀԿ-ն այս պահին հրաժարվե՞լ է 2013 թվականից:

– ԲՀԿ-ի պաշտոնական տեսակետները հասկանալու համար պետք է լսել միայն Գագիկ Ծառուկյանի տեսակետը:

– Այսինքն` Վարդան Օսկանյանը որևէ ձևով չի՞ արտահայտում կուսակցության տեսակետը:

– Օսկանյանի տեսակետից հրաժարվել են հենց իրենք կոալիցիոն գործընկերները: Հրաժարվեցին այդ կարծիքների տակ քաղաքական պատասխանատվություն կրելուց, որովհետև մեկնաբանեցին, որ այդ կարծիքները կուսակցության կարծիքները չեն:

– Ի՞նչ նկատի ունեիք, երբ ասում էիք, որ ԲՀԿ ձեր գործընկերները թաքցնում են այն մարդուն, որին հավանաբար կպաշտպանեն 2013 թվականին:

– Ես ասել եմ հետևյալը. ինչու է պետք ընտրել ՀՀԿ-ին: ՀՀԿ-ն նաև ամենաազնիվ քաղաքական ուժերից մեկն է այս ընտրապայքարում: Եթե վերցնեք 9 քաղաքական ուժերին, ապա ՀՀԿ-ն է բացառիկը, որ ակնհայտ է՝ ումով է գնալու ապագա նախագահական ընտրություններին՝ գործող նախագահով՝ Սերժ Սարգսյանով: Նույն Վարդան Փոստանջյանին դուրս թողեցին ԲՀԿ ցուցակից` միայն նրա համար, որ նա ասաց, որ որևէ պատճառ չկա, որ ԲՀԿ-ն չպաշտպանի 2013-ին Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Չեմ կարող մեկնաբանել նման հայտարարություններ: ՀՀԿ-ն ամեաազնիվն է, որ ասում է՝ ումով է գնալու նախագահական ընտրություններին:

– ԲՀԿ ազնվությունը կարո՞ղ եք չափել:

– Ես կարծում եմ, որ նախագահական ընտրությունների շուրջ ձևավորվող կոալիցիոն հնարավոր նոր ձևաչափում մենք կտեսնենք նախընտրական հռետորաբանության և ռեալ պոլիտիկի հստակ համադրում: Նաև ակնհայտ է, որ ընտրարշավի ժամանակ որոշակի հռետորաբանություն կա, որոշակի հնարքներ կան, անգամ ՀԱԿ-ի առաջնորդը իր վերջին հանրահավաքի ընթացքում ասաց, որ այո՛, ավելի կոպիտ բաներ պիտի ասենք և բացատրում էր ինչու:

– Իսկ Վարդան Օսկանյանն ասում էր՝ ես մեղմ  եմ ասում, ավելի կոպիտ կարող եմ ասել:

– Գիտեք ինչ, Վարդան Օսկանյանին վերջին մեկ ամսվա մեջ ես բազմիցս առիթներ ունեցել եմ անդրադառնալու, պատրաստ եմ ուղիղ բանավեճի, լրատվամիջոցներից նման առաջարկ ստացել եմ և հաստատել եմ իմ մասնակցությունը: Ասելիք շատ կա իրականում: Իսկ ես նաև կարող եմ ավելի ազատ բանավիճել պարոն Օսկանյանի հետ՝ գուցե նաև այն պատճառով, որ դեռ իր արտգործնախարար եղած ժամանակ ես՝ իշխանավոր հանրապետական պատգամավորս, մի քանի անգամ իրեն քննադատել եմ դեռ այն ժամանակ ԱԺ-ում՝ 2006, 2007 թվականներին: Իսկ այն խնդիրները, որ ես տեսնում եմ այդ քաղաքական պլատֆորմի մարդկանց նկատմամբ, ոչ թե տարերային են, ոչ թե պայմանավորված են միայն այսօրվա հայտարարություններով, որոնք ոչ մի հանրային ռեզոնանս փաստացի չունեն, ալիքներ, ազգային-հասարակական կարծիքի տատանումներ չեն առաջացնում, բայց վտանգավոր են, եթե մնում են անպատասխան, որպես մեսիջներ: Այդ մեսիջներին պետք է հստակ պատասխանել, և ես փորձում եմ դա անել ինքս, անում են նաև ՀՀԿ-ի իմ գործընկերները՝ նախընտրական ցուցակից: Կարծում եմ, որ մենք շուտով ականատես կլինենք քաղաքական ջրերի զուլալացմանը, բյուրեղացմանը՝ մեր հիմնական հարցի շուրջ՝ ումով են առկա ուժերը գնում նախագահական ընտրությունների, մանավանդ որ` ՀԱԿ-ի քաղաքական տեսակետը այստեղ ես պետք է ընդունեմ, որ այո՛, այս խորհրդարանական ընտրությունները նաև բացառիկ են այն դերակատարությամբ, որ քաղաքական զարգացումների մեջ, իհարկե, նախորդելով նախագահական ընտրություններին, այս ընտրությունները լրացուցիչ ինտրիգ և արժեք են ստանում:

Մենք ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի հետ` արդեն 4 տարի մեկի, 5 տարի մյուսի հետ կոալիցիայի  մեջ ենք, հստակ աշխատել ենք և որևէ խնդիրներ այդ գործունեության ընթացքում չենք ունեցել: Երբ որ մեզ փորձում էին մեղադրել մենաշնորհի մեջ, քաղաքական մենաշնորհը պետք է վերացնել, ապա ընդամենը պետք է պաշտոնական կայքէջից հանել քվեարկությունների արձանագրությունները և ցույց տալ, որ այն դեպքերում, երբ ԲՀԿ-ն դեմ  է եղել կառավարության կողմից ներկայացված օրինագծին, ապա մեծ հավանականությամբ այդ օրինագծերը տապալվել են: Այն դեպքերում, երբ ԲՀԿ-ն կողմ է եղել, այդ օրինագծերն անցել են: Հետևաբար խոսել մենաշնորհի մասին այն դեպքերում, երբ որ խորհրդարանում երկրորդ քաղաքական ուժի շուրջ 30 մանդատ ունեցող խմբակցությունը կարողանում էր ազդել քվեարկության վրա, ուղղակի ազնիվ չէ և մարդկանց մոլորեցնելու փորձի տպավորություն է թողնում: Հստակ տեսեք արձանագրությունները: Որտեղ որ ԲՀԿ-ն եղել է դեմ, մեծ հավանականությամբ այդ օրենքը չի անցել, որտեղ որ եղել է կողմ, այդ օրենքներն ավելի հեշտ են անցել: Այսինքն՝ մենաշնորհի մասին խոսել այն դեպքում, երբ որ քո գործընկերոջից ևս կախված է եղել այս կամ այն քաղաքականության ճակատագիրը, ճիշտ չէ: Ինչ վերաբերում է այն փորձերին, որ արվում են մեր ընդդիմախոսների կողմից, համեմատել 2000, 2008-ի 2012-ի հետ, ապա պետք է նորից հիշեցնեմ նորագույն պատմության մեր այդ էջի կոնստրուկցիայի մասին: Ստեղծված էր կառավարություն և 2000-ին, և 2007-ինն և 2008-ին, որի առաջնորդները եղել են ՀՀԿ ղեկավարները կամ ակտիվ մարդիկ՝ Անդրանիկ Մարգարյան, Սերժ Սարգսյան, մինչ այդ՝ Վազգեն Սարգսյան, Արամ Սարգսյան… ՀՀԿ-ն 99-ից եղել է կառավարության պատասխանատու: Տնտեսական ծրագրերը նախևառաջ կախված են կառավարության գործունեությունից, այդ կառավարությունը ստեղծված էր այդ ժամանակ գործող նախագահ Ռ. Քոչարյանին քաղաքական սատարում ապահովելու համար: Ասել, որ այդ ժամանակ լավ էր և փորձել ասել, ՀՀԿ-ն այդ ժամանակ ոչ մի լումա չի ունեցել, նույնպես նախընտրական տրյուկ է հիշեցնում: Հանրապետականը եղել է տնտեսության գլխավոր պատասխանատուներից մեկը, այն ժամանակ արել է ինչ որ կարելի էր և պետք էր անել, այն ժամանակ գործելով Ռ. Քոչարյանի թիմում՝ լինելով հենասյունը, ողնաշարը: 2008-ից հետո նույնպես արել է այն, ինչ հնարավոր էր անել աշխարհի փոփոխված ֆինանսատնտեսական միջավայրում… Հաստատ ՀՀԿ-ն և՛ այն  ժամանակ, և՛ դրանից հետո շատ ավելի լուրջ դերակատարություն է ունեցել տնտեսության մեջ: Կամ Վարդան Օսկանյանը, որ այն  ժամանակ ոչ մի կերպ տնտեսությամբ չի զբաղվել և հիմա փորձում է տնտեսական վերլուծականներով հանդես գալ հանրության առջև, և ինձ, և շատ շատերի վրա արժանահավատ տպավորություն չի թողնում ոչ միայն որպես մասնագետ, այլ նաև՝ որպես քաղաքական գործիչ, որի պաշտոնավարման մասին հիշողությունները դեռ շատ թարմ են, որպեսզի մոլորության մեջ հնարավոր լինի գցել հասարակությանը այս նոր իմիջով:

– Արտաքին քաղաքական դերակատարներին ինչպե՞ս եք գնահատում այս ընտրություններում, շատ ու շատ իմ կողմից հարգված վերլուծաբաններ, քաղաքագետներ, նաև քաղաքական գործիչներ ասում են, որ հիմնական վեց խաղացողները բաժանվում են երեք-երեք երկու հավասար դաշտերի, մի խումբը՝ ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, սպասարկում է առավելապես ռուսական շահը և ռուսական ներկայությունը այս ընտրություններում, մյուս կողմից՝ Ժառանգությունը, ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը անթաքույց խոսում են եվրոպական արժեքներին և եվրոպական ընտանիքին ինտեգրվելու հանձնառության մասին:

– Ես ինձ թույլ կտամ փոխել Ձեր հարցը, որովհետև համաձայն չեմ: Ես չգիտեմ՝ ով ում է սպասարկում, բայց եկեք ՀՀԿ-ին դրսի շահերը սպասարկող քաղաքական ուժերի շարքից հանենք: Մնացած կուսակցությունները թող իրենք Ձեր հարցադրման պատասխանը տան: ՀՀԿ-ն սպասարկում է Հայաստանի և հայոց պետության շահերը` փորձելով այդ շահերի սպասարկման համար լավագույն միջավայրը ստեղծել աշխարհի ուժեղագույնների հետ: Չկա և ոչ մի քաղաքական ուժ, որ ավելի սերտ ու մտերիմ հարաբերություններ ունենա ռուսական քաղաքական վերնախավի հետ, քան ՀՀԿ-ն, չկա որևէ քաղաքական ուժ, որ ավելի սերտ ու լավ հարաբերություններ ունենա ամերիկյան կառավարության հետ, քան ՀՀԿ-ն: Չկա որևէ քաղաքական ուժ, որը նման վստահություն և համագործակցության պատմություն ունենա եվրոպական կառույցների հետ, քան ՀՀԿ-ն: Եվ այդ համագործակցությունը, բազմավեկտոր քաղաքականությունը հստակ նպատակ ունի՝ ամրացնել հայոց պետականությունը և ծառայեցնել աշխարհի զարգացումները հօգուտ Հայաստանի: Սա մեր քաղաքական պլատֆորմն է: Երկրորդ` եթե քաղաքական հայացք նետենք, երկրագնդի ուժի կենտրոնները Ռուսաստան, Ամերիկա, Եվրոպա, ինչպես որ դուք թվարկեցիք, կարելի է Չինաստանի մասին անպայման հիշատակում անել, ռեգիոնալ խաղացողին` Իրանին հիշենք, շահագրգիռ են, որպեսզի Հայաստանում ունենան կանխատեսելի, բանական, արժանահավատ և վստահելի իշխանություն, և դա միակ բանն է, որ դրսի քաղաքական վեկտորներին միավորում է: Եվ երբ որ համադրում եք այդ քաղաքական բոլոր վեկտորները, անկախ անձնական այցելություններից, ուղերձներից, տեսնում եք, որ բոլորի համադրման արդյունքում բացառիկ առաքելություն է ստանում ՀՀԿ-ն, որը ընդլայնեց ՀՀ-ի անկախության աստիճանը իր բազմավեկտոր քաղաքականության շնորհիվ, որովհետև մենք ոչ մեկի հաշվին մյուսի հետ հարաբերության մեջ չենք մտել, մենք համադրել ենք շահերը, ոչ թե հակադրել: Ակնհայտ է նաև հարևան որոշ երկրների փորձը, որ գեոպոլիտիկ առումով միավեկտոր քաղաքական իշխանությունները չեն բերում կայունության այն ռեգիոնում, որը կենսականորեն կարևոր է թե՛ Ռուսաստանի, թե՛ Եվրոպայի, թե՛ ԱՄՆ-ի համար: Իսկ ակնհայտ է, որ միաբևեռ վեկտոր ունեցող քաղաքական բուրգը որևէ երկրում մեր տարածաշրջանում չի կարող ապահովել կայունություն: Եվ ակնհայտ է, որ ավելի լավ է, ինչպես արդեն ասացի, ունենալ քաղաքական գործընկեր, որի հետ եղել են, կան և կլինեն երկարաժամկետ համադրելի քաղաքական պրոյեկտներ:

– Վլադիմիր Պուտինը առաջարկում է Եվրասիական միության անդամ դառնալ ՀՀ-ին և նախկին խորհրդային երկրներին, ԱՊՀ անդամ երկրներին: Այդ միության սաղմերն արդեն դրվել են անցյալ տարի դեկտեմբերին, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի նախագահների ստորագրությամբ: Ես ուզում եմ հասկանալ, դուք գալիս եք իշխանության և մեծամասնության եք ձգտում ԱԺ-ում: Ո՞րն է լինելու ձեր կուսակցության կեցվածքը՝ հաշվի առնելով, որ նախանշվում նաև Եվրամիության ազատ առևտրի գոտու համաձայնագրի շուրջ բանակցություններ, որոնք այս ընտրություններից հետո կարծեմ պետք է սկսվեն:

– Ես կարծում եմ, որ հետընտրական ժամանակահատվածում նոր ձևավորվող կառավարությունը և նախագահական ընտրությունների արդյունքում իմ կանխատեսմամբ վերընտրված նախագահը կտանի նույնքան հայամետ քաղաքականություն, որը տարել է մինչ այդ և կփորձի ստեղծված իրավիճակում աշխարհում քաղել մաքսիմումը հայ ժողովրդի համար: Ինչպիսի դրսևորումներ կունենա, կարծում եմ՝ ավելի շատ մարտավարական, քան ռազմավարական:

– Պարոն Աշոտյան, ՀՀԿ-ն պատրա՞ստ է լինել փոքրամասնություն:

– Շատ հստակ է, որ ցանկացած քաղաքական ուժ ինչ-որ մի ժամանակահատվածում պետք է պատրաստվի ցանկացած քաղաքական ճակատագրի: ՀՀԿ-ն չի ծնվել որպես իշխանական կուսակցություն, որպես իշխանական դաշտի ինչ-որ ստեղծված ուժի կենտրոն: ՀՀԿ-ն իր ակունքներով անկախական է Խորհրդային Հայաստանի ժամանակահատվածում, նոր անկախական է արցախյան ճակատամարտում և մեր պետականության վերականգնման փուլում, և պետական է իր գործունեության ողջ ընթացքում: Եղել է և՛ ընդդիմություն, և՛ քաղաքական դաշտից դուրս, խորհրդարանից դուրս, եղել է խորհրդարանում, գնալով ավելացրել է իր դերակատարությունը, և բնական է, որ կարող է նաև կանխատեսելի ապագայում լինել նաև ընդդիմադիր դաշտում: Ես ինքս մինչև 2018թ. նման քաղաքական ճակատագիր չեմ կանխատեսում: Ոչ թե չեմ ուզում, որովհետև հանրապետական եմ, ո՛չ,  իշխանավորի աթոռն այնքան էլ գայթակղիչ չէ իրականում, որքան թվում է դրսից, և այնպես չէ, որ թանձր մեղր է քսած, որի պատճառով կպել ես և չես կարողանում պոկ գալ: Իրականում 2018 թվականն է այն կետը, ըստ իս, որին մոտենալով կարելի է կանխատեսել, կռահել, աշխատել քաղաքական տրանսֆորմացիաների փուլում, նաև կուսակցության ապագայի հետ կապված: Մինչև 18-ը ինձ համար հստակ է, որ ՀՀԿ-ն փոխել է, փոխում է և փոխելու է երկիրը: Սա ոչ միայն հավատ է, սա նաև հստակ քաղաքական պլատֆորմ է: Հավատը մեզ օգնում է ապրել, արարել, աշխատել, և այդ լավատեսությունը իրականում ինձ, որպես ՀՀ քաղաքացու, համակել է, և ես պատրաստ եմ աշխատել այնտեղ, որտեղ կորոշվի իմ աշխատանքի քաղաքական ճակատագիրը:

– Դուք շարունակելու եք գործադիրում մնա՞լ, թե՞…

– Ես կլինեմ այնտեղ, որտեղ որոշում կկայացնի իմ քաղաքական գործունեությունը: Իմ քաղաքական ճակատագիրը կբաժանի ՀՀԿ-ի քաղաքական ճակատագիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում