Ծովում մանր ձկներ որսալու համար ջրին նստած ճայը հարձակման է ենթարկվել ութոտնուկի կողմից: Այս մասին գրում է Daily Mail –ը: Հսկա խաղաղօվկիանոսյան ութոտնուկի հետ կյանքի ու մահվան պայքարը ճայի համար ավարտվել է ութոտնուկի ստամոքսում հայտնվելով: Դեպքը տեղի է ունեցել Կանադայի խաղաղօվկիանոսյան ափին:
Նրանցից 10 ոտնաչափ հեռավորության վրա կանգնած լուսանկարիչ Գինգեր Մորնեոն ֆիքսել է դրվագը: Մինչ նա մտածում էր ծովային թռչունին ազատելու մասին, 1 րոպե տևողությամբ պայքարն ավարտվել է:Դեպքի ականատեսն են եղել նաև Մորենոյի ամուսինն ու եղբայրը:
Հսկա խաղաղօվկիանոսյան ութոտնուկները ամենամեծ տեսակներն են: Ամենախոշորները կարող են կշռել 15 կգ, իսկ ոտքերի երկարությունը կարող է հասնել 4 մետրի: Նրանք սովորաբար սնվում են մանր ձկներով, ծովախեցգետիններով և խեցեմորթներով:











































