Thursday, 04 06 2026
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ
21:30
Մադյարը հայտարարել է Ուկրաինայի հետ համաձայնության գալու մասին
Զինված հեղաշրջման էլ են պատրաստ. «եռագլխի» մոտիվը ՀՀ պետականությունը մատաղ անելն է
Իսրայելական հարվածներից Գազայում զոհվել է առնվազն 11 մարդ
Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին
Վաշինգտոնում համաձայնեցված հայ-ադրբեջանական օրակարգի փոփոխությունը պատերազմի ընտրություն է
20:50
Սիբիհան հայտնել է Հունգարիայի հետ հարաբերություններում նոր էջ բացելու մասին
Արփինե Սարգսյանը Հանրապետության տոնի առթիվ պարգևներ է հանձնել ՆԳՆ մի շարք ծառայողների
Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը
20:30
ԵՄ-ում դատապարտել են Իրանի գրոհները Քուվեյթի և Բահրեյնի դեմ
ՌՈ-ն սահմանային անցակետերում իրականացնում է ծառայություն զինապարտ քաղաքացիներին հաշվառելու, զորակոչելու նպատակով. ՊՆ
Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում հակամարտությունների կանխարգելման և վաղ նախազգուշացման մեխանիզմներում կանանց դերի ամրապնդմանը․ ԱԳ փոխնախարար
20:10
Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր
20:10
Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի
20:09
Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին
ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից
19:53
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg

«Բանակն իրականում»-ը կոչ է անում զինծառայողներին ազատ ընտրության հնարավորություն ընձեռել

«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունը մտահոգված լինելով

• ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների շարունակական խախտումներով,

• ոչ մարտական պատճառներով մահացությունների դեպքերի շարունակականությամբ,

• իրավապահ և քննչական մարմինների կողմից զինված ուժերում հանցագործությունների կանխարգելման, բացահայտման ուղղությամբ դրսևորած անհետեևողականությամբ, կարևորելով բանակում մարդու իրավունքների ապահովման ուղղությամբ քաղաքականության մշակման գործում ՀՀ Ազգային Ժողովի դերն ու նշանակությունը, հաշվի առնելով 2012թ. մայիսի 6-ին սպասվող խորհրդարանական ընտրությունները կոչով դիմել էր խորհրդարանական ընտրություններում առաջադրված քաղաքական ինն ուժերին իրենց ծրագրերում ընդգրկել

• ՀՀ զինված ուժերի բարեփոխման համար նախատեսվող քայլեր,

• հրապարակել բանակի բարեփոխման ծրագրերը և

• դրանք արծարծել իրենց հրապարակային ելույթներում և բանավեճերում:

Մինչ այսօր «Բանակն իրականում» նախաձեռնությունը առաջադրված քաղաքական ինն ուժերից միայն երեքից է ստացել պատասխան՝ «Միավորված հայեր» կուսակցությունից, «Ժառանգություն»-ից և Հայ Ազգային Կոնգրեսից:
Միաժամանակ որպես որոշակի դրական միտումներ արձանագրում ենք պատգամավորության որոշ թեկնածուների կողմից զինծառայողների իրավունքների դիտարկումը երկրի հրատապ խնդիրների թվում: Իրենց նախընտրական ծրագրերում ընդհանուր դրույթներով բանակի բարեփոխմանն անդրադարձել են «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Բարգավաճ Հայաստանն», «Օրինաց երկիր» և Հայաստանի հանրապետական կուսակցությունները:

Այսօր՝ քարոզարշավի վերջին օրը, «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունը արձանագրում է.

Քաղաքական ուժերը և լրատվամիջոցները մեծմասամբ քաջություն չունեցան հանրային հարթակներում առարկայորեն քննարկելու Հայաստանի Հանրապետության ամենացավոտ խնդիրներից մեկը՝ զինված ուժերի բարեփոխման և զինծառայողի իրավուքների պաշտպանության հարցերը:
Քաղաքական ուժերը մեծմասամբ պատրաստ չեն հանրությանն առաջարկելու այնպիսի լուծումներ, որոնք կհանգեցնեն բանակում ներկայում տիրող վիճակի վերացմանը, ՀՀ քաղաքացիների արժանապատիվ զինծառայության պայմանների ապահովմանը և ոչ-մարտական մահերի վերացմանը զինված ուժերում: Վիճակ, որը նաև Հայաստանից աղետալի չափերի հասնող արտագաղթի պատճառներից մեկն է:

Իշխանական կուսակցությունները և նրանց կոալիցիոն դաշնակիցները՝ հանձինս երկրի նախագահի ու զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի, տապալել են զինված ուժերում մարդու իրավունքների ապահովման ուղղությամբ անհապաղ քայլեր ձեռնարկելու հանրային հրամայականն իրականացնելու գործը՝ անգործությամբ, կոռումպացված իրավական համակարգով և հայրենասիրական սին լոզունգների հետևում թաքնվելով ու դրանց անունից հարվածելով հայ զինվորի ճակատագրով իրապես մտահոգ քաղաքացիական ուժերին: Այս կուսակցությունների գործունեությունը իշխանության մեջ և նախընտրական վարքագիծը ցույց են տալիս, որ նրանք չեն ուզում կամ չեմ կարող որևէ արմատական բարեփոխում կատարել զինված ուժերում, որ կփրկի զինծառայողներին նվաստացումից, բռնություններից և մահից:

Ստորագրելով ՀՀ արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքը (և որպես գերագույն գլխավոր հրամանատար)՝ Սերժ Սարգսյանը ստանձնել է պատասխանատվություն ՀՀ զինված ուժերի վարքագծի համար՝ երկրի ներքին քաղաքականության սրացումների դեպքում: 2008-ի մարտի 1-ին բանակն արդեն մեկ անգամ դուրս է բերվել սեփական ժողովրդի դեմ և մասնակից դարձել արնահեղությանն ու քաղաքացիական ընդվզման ճնշմանը, իսկ այս օրենքը օրինական, բայց հակասահմանադրական հիմքեր է ստեղծել բանակի կողմից նման իրավիճակի կրկնման համար: ՀՀ զինված ուժերի հրամանատարության կողմից բանակը ևս մեկ անգամ ներքին քաղաքական հարցերին խառնելու փորձերը դատապարտելի են: Հայ զինվորի թշնամին երկրի ներսում չէ. այնտեղ իր հարզատներն են, մայրն ու հայրը, քույրերն ու եղբայրները: Կոչ ենք անում զերծ մնալ նման որևէ փորձից:

Կոչ ենք անում բանակի ղեկավարությանը բանակը զերծ պահել նաև կուսակցական պարտադրանքից և մայիսի 6-ին զինծառայողներին ազատ ընտրության հնարավորություն տալ քվեարկության ժամանակ:

«Բանակն իրականում» նախաձեռնությունը հաստատակամ է և ամեն ինչ անելու է զինծառայողների իրավունքների և բանակի արմատական բարեփոխման խնդիրը բարձրացնելու քաղաքական օրակարգ և հասնելու համակարգային փոփոխությունների զինված ուժերում:
«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում