Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել՝ կապված այսօր ընթացող խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի հետ: Ըստ դրա՝ բոլոր ընտրատեղամասերում մեկ ժամով երկարացվում է քվեարկության ժամկետը:
Քվեարկությունը մեկնարկել էր տեղական ժամանակով ժամը 08.00-ին և գործող օրենսդրության համաձայն՝ պետք է ավարտվեր դրանից 10 ժամ անց՝ ժամը 18.00-ին: Սակայն անհրաժեշտության դեպքում Իրանի ներքին գործերի նախարարն իրավունք ունի երկարացնել քվեարկության ժամկետը:
Հիշեցնենք, որ Իրանի խորհրդարանական ընտրություններն անցկացվում են ամեն 4 տարին մեկ անգամ: Խորհրդարանական ընտրությունների առաջին փուլն անցկացվել է մարտի 2-ին:










































