Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ ԱԽ-ի նախագահությունը մեկ ամսով ստանձնած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 20-ամյակին և ՄԱԿ ԱԽ-ին Ադրբեջանի ժամանակավոր (2012-2013) անդամակցության կապակցությամբ կազմակերպված պաշտոնական ընդունելությանը:
Իր ելույթում Ալիևը անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. «Ղարաբաղյան հակամարտությունը հանդիսանում է լուրջ խոչընդոտ՝ միջազգային խաղաղության ու կայունության համար և միջազգային իրավունքի կոպիտ խախտման օրինակ է: Պետք է անհապաղ վերականգնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:
Ալիևը նաև ներկաներին իրազեկել է Ադրբեջանի տնտեսական ու «ժողովրդավարական» նվաճումների մասին:









































