Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայում ձերբակալվել է 53-ամյա նախկին «օրենքով գող», թբիլիսցի Զաքրո Սուկիազովան: Վերջինս հանցագործ աշխարհում հայտնի է «Շաքրո» (Շաքար) մականվամբ:
Նրա խուզարկման ժամանակ հայտնաբերվել ու առգրավվել է հերոին: «Շաքրոյի» նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 228-րդ հոդվածով (թմրանյութերի ապօրինի կրում): Վերջին անգամ «Շաքրոն» ձերբակալվել էր 2009 թվականի հունիսի 30-ին:








































