Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ Մախաչկալայում բազմաթիվ մարդկային կյանքեր խլած ահաբեկչության կապակցությամբ:
Հայաստանի նախագահի մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը խնդրել է իր կարեկցության և զորակցության անկեղծ խոսքերը փոխանցել զոհվածների հարազատներին ու մտերիմներին և շուտափույթ ապաքինման մաղթանքը՝ բոլոր տուժածներին:
Ռուսաստանի Դաշնության Դաղստանի հանրապետության մայրաքաղաքում երեկ երեկոյան տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով, ըստ տարբեր տվյալների, զոհվել է 11 կամ 14 մարդ, կան 100-ից ավելի վիրավորներ։








































