Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ը քննադատել է Իսրայելին՝ Արևելյան Երուսաղեմում 1100 հոգանոց նոր հյուրանոց & շինություններ կառուցելու մասին որոշում ընդունելու համար:
Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշված է. «2011 թվականի հոկտեմբերից Գիվաթ Համատոս շրջանում նոր շենքեր կառուցելու վերաբերյալ Իսրայելի պլանները դատապարտվել են թե՛ մեր երկրի, թե՛ միջազգային հանրության կողմից: Դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Իսրայելի իսկական նպատակը խաղաղությունը չէ:
Դրա համար էլ հերթական անգամ ընդգծում ենք Իսրայելի բնակության այդ համառ քաղաքականության անթույլատրելիությունը: Այդ քաղաքականությունը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքն ու խոչընդոտում է խաղաղության գործընթացի առաջխաղացմանը»:








































