Հասարակական կարծիքի հարցման վերջին հարցումները նախընտրական բանավեճերից հետո հաստատում են Սոցիալիստական կուսակցության թեկնածուի` Ֆրանսուա Օլանդի առաջատար դիրքը Ֆրանսիայի ներկայիս նախագահ Նիկոլա Սարկոզիի համեմատ:
Ֆրանսիայում ընտրական քարոզարշավն ավարտվում է այսօր` ուրբաթ: Շաբաթ արդեն կսկսվի է քվեարկությունն արտերկրում, իսկ կիրակի՝ երեկոյան, արդեն հայտնի կդառնա երկրի ապագա նախագահի անունը:
BVA ինստիտուտի անցկացրած հարցման համաձայն, որն անցկացվել է Parisien հրատարակության պատվերով, Օլանդի օգտին երկրորդ փուլում պատրաստ են իրենց ձայնը տալ ընտրողների 52.5 տոկոսը, Սարկոզիի օգտին` 47.5 տոկոսը:
Ipsos ընկերության հարցումը (կատարված France Televisions / Radio France / Le Monde-ի պատվերով) տալիս է համանման արդյունքներ` Օլանդի օգտին մտադիր է քվեարկել ընտրողների 52.5 տոկոսը, Սարկոզիի օգտին` 47.5 տոկոսը:
CSA ինստիտուտի հարցման արդյունքները (BFMTV / RMC / 20 Minutes / CSC-ի համար) ևս հաստատում են Օլանդի հաղթանակը Սարկոզիի նկատմամբ` 53 տոկոսն ընդդեմ 47 տոկոսի:
Հարցումների անցկացման ժամանակ վիճակագրական սխալը կազմում է 2.1-3.1 տոկոս:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի է ունենալու մայիսի 6-ին:








































