Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաթումում տեղի է ունեցել վրաց-թուրքական գործարար ֆորում, որին մասնակցել են Իզմիրից 84 գործարարներ: Այս գործարար ֆորումը նախաձեռնել է Աջարիայի առևտրա-արդյունաբերական պալատը:
Գործարար ֆորումում քննարկվել են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, շինարարությունը, զբոսաշրջությունը, տեքստիլ արդյունաբերությունը: Ներկայացվել է Աջարիայի և Իզմիրի ներդրումային պոտենցիալը: Տեղի են ունեցել նաև երկկողմանի հանդիպումներ:
Կողմերը պայմանավորվել են մայիսի 22-ին Իզմիրում հուշագիր ստորագրել Աջարիայի և Իզմիրի առևտրա-արդյունաբերական պալատների միջև: