Իսրայելի կենդանաբանական այգիներից մեկի աշխատակիցները հերքել են արագիլների «միակնության» մասին առասպելը: Մի քանի տարի առաջ նրանք տեսել են, թե ինչպես է այնտեղ եկել փետրավոր արուն, զուգընկերուհի գտել ու միասին սկսել են իրենց բույնը կառուցել:
Էգը չէր կարողանում լքել կենդանաբանական այգու տարածքը, քանի որ վիրավորվել էր, իսկ նրա «ասպետը» պարբերաբար ինչ-որ տեղ էր գնում: Մասնագետները նրա ոտքին անվանական օղակ են հագցրել: Նրանց զարմանքը մեծ է եղել, երբ նրանց են զանգահարել մեկ այլ կենդանաբանական այգու իրենց գործընկերներն ու հայտնել, որ արագիլը նաև այնտեղ է բույն շինում ՝ այլ էգի հետ: Մասնագետները նման դեպքը յուրօրինակ են համարում:







































