Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջին 10 տարիներին Թուրքիայի զինված ուժերում գրանցվել է զինծառայողներին ինքնասպանության 934 դեպք: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:
Վերջինս նաև նշել է, որ չնայած գլխավոր շտաբի ձեռնարկած միջոցառումներին՝ վերջին 10 տարիներին, ընդհանուր առմամբ, մահացել է անձնակազմի 1470 ներկայացուցիչ:
Զինծառայողների մահվան պատճառներ են հանդիսանում զենքի հետ անզգուշաբար վարվելը, զինծառայության ժամանակ ստացած վնասվածքները, ինքնասպանությունները, դժբախտ պատահարները, հրդեհները և ջրախեղդ լինելը:
Վիճակագրության համաձայն՝ մահացության դեպքերի գերակշռող մասը բաժին է ընկել ինքնասպանություններին:










































