Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտոնատար անձինք արհամարհել են Անկարայում Իսրայելի դեսպանատանը կազմակերպված միջոցառումը, որը նվիրված էր Իսրայել պետության ստեղծման 64-ամյակին: Այդ կապակցությամբ Անկարայում Իսրայելի դեսպանատունը հրավերներ է ուղարկել բոլոր պաշտոնատար անձանց, սակայն նրանցից ոչ մեկն էլ ներկա չի գտնվել այդ միջոցառմանը:
Թուրքական թերթը թուրք պաշտոնյաների տվյալ քայլն Իսրայելի համար որակել է որպես «թուրքական սառը ցնցուղ», քանի որ Թուրքիան դրանով իսկ փաստացիորեն չի շնորհավորել Իսրայելին: Միջոցառմանը մասնակցել է ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) փոխնախագահ Ֆարուք Լողողլուն և Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկիարդոնեն:
Հիշեցնենք, որ մինչև 2010 թվականի մայիսի 31-ին տեղի ունեցած «Մավի Մարմարայի» միջադեպը, Իսրայելի դեսպանատանը տեղի ունեցած այդ միջոցառմանը մշտապես ներկա էր գտնվում Թուրքիայի ողջ իշխանական ընտրանին:










































