Քիչ առաջ Մաշտոցի պուրակում տեղադրված կրպակների ապամոնտաժման համար պայքարող երիտասարդ ակտիվիստները սիմվոլիկ նվեր հանձնեցին քաղաքապետարան՝ ուղղված քաղաքապետին:
Մինչ նվերը հասցեատիրոջը հասցնելը՝ բնապահպան ակտիվիստ Արփինե Գալֆայանը ակցիայի մասնակիցներին ներկայացրեց Սահմանադրության այն կետերը, որոնցում նկարագրվում են տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց ղեկավարների գործառույթները` գտնելով, որ Մաշտոցի պուրակում տեղադրված կրպակների ապամոնտաժման որոշումը նախագահի հրամանով անօրինական է, և նրանց պայքարն ուղղված է խնդրի իրավական ելքին:
Նվերը հանձնելուց հետո երիտասարդ ակտիվիստ Գոռ Հակոբյանը նշեց, որ բոլոր այն ոստիկանները, ովքեր բռնություն են գործադրել իրենց նկատմամբ, պետք է պատասխանատվություն կրեն իրենց արարքների համար, նաև այն ոստիկանները, ովքեր տվել են հանձնարարականը: Նա մասնավորապես նշեց Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի և փոխգնդապետ Կարեն Մովսիսյանի անունները:










































