News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ այցելել է սևծովյան Փոթի նավահանգիստ, ուր մասնակցել է կլինիկայի բացման արարողությանը:
Դրա ժամանակ Սաակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը Փոթիի վերածնմամբ զբաղվելու է 2012-2013 թվականներին: Սաակաշվիլին այստեղ հիշել է 2004 թվականը, երբ նրան անբարյացակամ էին դիմավորել Փոթիում, մինչդեռ ներկայումս պատկերը հակառակն է:











































